ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Այսօր՝ մայիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Լևոն Գ.-ն է:
–00—ՅՄ