Փրկարարները մարել են Վանաձորի նախկին արտադրամասերից մեկի մոտ բռնկված հրդեհը

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 31-ին, ժամը 00:45-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գործարաններից մեկի մոտակայքում հրդեհ է նկատվում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են Վարդանանց 2/51 հասցեի մոտակայքում գտնվող նախկին արտադրամասերից մեկի մոտակայքում չշահագործվող ինքնաշեն փայտյա ավտոտնակ և ինքնաշեն տնակ (միասին մոտ 48 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։58-ին, մարվել՝ 02։02-ին։ Այրվել են տնակն ու ավտոտնակը։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ: 

Leave a Comment