Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է ոչնչացնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը, եթե այն մերժի ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի առաջարկը։
«ՀԱՄԱՍ-ի մարդասպանները կանգնած են ընտրության առաջ՝ ընդունել «Ուիթկոֆի գործարքը՝ պատանդներին ազատել, կամ ոչնչացվել», – գրել է Կացը X-ում:
Նա հավելել է, որ «Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է գործողությունները Գազայում ամբողջ ուժով»՝ «տարհանելով տեղի բնակչությանը մարտական գոտիներից և աննախադեպ մասշտաբով հարձակվելով տարածքների վրա օդից, ցամաքից և ծովից»:
«Ահաբեկիչներին վերացնելուց և տարածքը մաքրելուց հետո, Իսրայելի պաշտպանության ուժերը վերացնում են ցանկացած սպառնալիք և շարունակում են պահպանել այս վայրը», – հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը։ Այս կերպ, նրա խոսքով, Իսրայելը «կհասնի պատերազմի նպատակներին», որոնք բաղկացած են «բոլոր պատանդներին ազատ արձակելուց՝ միաժամանակ ճնշում գործադրելով և հաղթելով Համասին»։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ ներկայումս խորհրդակցություններ է անցկացնում Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ստացված վերջին առաջարկի վերաբերյալ։