https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=19a6f258b7
«Ֆիորենտինան» հայտարարություն է տարածել Դավիդ դե Խեայի վերաբերյալ
«Ֆիորենտինան» երկարաձգել է թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ գործող պայմանագիրը։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Իսպանացի դարպասապահի նոր պայմանագիրը իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
34-ամյա դե Խեան միացել է «Ֆիորենտինային» անցյալ ամռանը։ Նա «մանուշակների» կազմում անցկացրել է 42 հանդիպում, որոնցից 11-ում դարպասը անառիկ է պահել։