Ուսման Դեմբելե․ «Հուսով եմ՝ կհաղթենք»

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ուսման Դեմբելեն խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի «Ինտերի» հետ կայանալիք խաղի մասին։

«Խաղից առաջ թունելում շատ կենտրոնացած դեմքեր կլինեն, բայց նաև ժպիտներ, քանի որ սրանք այն խաղերն են, որոնց դու ուզում ես մասնակցել, որոնց մասին երազում ես մանկուց։ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում խաղալը զարմանալի է։ Լիակատար կենտրոնացում, բայց նաև հպարտություն։ Հուսով եմ՝ կհաղթենք։

Այո, հուսով եմ։ Բայց ներկայիս «Ինտերի» դեմ հեշտ չի լինի։ Նրանց դեմ խաղալը իսկապես դժվար է։ Ես ամբողջ մրցաշրջանը հետևել եմ այս թիմին, քանի որ այնտեղ է խաղում իմ լավ ընկեր Թյուրամը։ Նրանք շատ բարդ թիմ են, բայց եզրափակչում ամեն ինչ կարող է պատահել», – Դեմբելեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Leave a Comment