Փարիզում հազարավոր ոստիկաններ պլանավորում են փակել փողոցները ՊՍԺ-ի և «Ինտերի» միջև Չեմպիոնների Լիգայի եզրափակչի օրը։
Այս մասին հայտնում է France-Press գործակալությունը X սոցիալական ցանցում։
Աղբյուրի համաձայն՝ Փարիզի իշխանությունները մայիսի 31-ին կուղարկեն մոտ 5400 ոստիկանի՝ անկարգություններից խուսափելու համար։
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։