Armlur.am-ը դեպքի վայրում է. Դաժան ծեծկռտուք և վրաերթ՝ «4-րդ գյուղում». մայրը մահшցել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համար

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ գիշերը թեժ է եղել «4-րդ գյուղում», վիճաբանություն-ծեծկռտուք է եղել, մահվան ելքով վրաերթ՝ տեղի ունեցել, մայրը մահացել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համար։

shamshyan.com-ի տեղեկություններով «BMW X5»-ը եղել է կայանված, կապ չի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքի հետ, իսկ մյուս «BMW»-ի վարորդը դեպքի վայրը լքել է։

Վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են վնասված հետքեր և կան տեղեկություններ, որ այդ «Նիվան», որի համարանիշները փոխված են, վրան դրված է այլ համարանիշ, մասնակցություն է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են։

Քնար Մանուկյան

Տեսանյութը՝ ArmLur.am-ի տելեգրամյան ալիքում։

Leave a Comment