ԱՄՆ-ը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի նոր առաջարկներ է փոխանցել
Միացյալ Նահանգները Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կրակի ժամանակավոր դադարեցման նոր առաջարկներ է փոխանցել, այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ առաջարկներն առայժմ ուսումնասիրման փուլում են, իսկ ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է պատասխանել առաջիկա օրերին։ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները հայտարարել են, որ Իսրայելը նախնական համաձայնություն է տվել մի ծրագրի, որը, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, նախատեսում է հրադադար շուրջ երկու ամսով։ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ Բասեմ Նաիմը նշել է, որ շարժումը ստացել է Իսրայելի պաշտոնական պատասխանը՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ նախորդ շաբաթ համաձայնեցված առաջարկի վերաբերյալ։