Ուկրաինան պատրաստ է հաջորդ բանակցություններին Ռուսաստանի հետ, բայց նախքան հանդիպումը ցանկանում է Մոսկվայից ստանալ ռուսական կողմի հուշագիրը՝ հնարավոր հրադադարի հաստատման վերաբերյալ: Այս մասին գրում է ՌԲԿ-Ուկրաինան։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտնել էր, որ պատրաստ են հունիսի 2-ին Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ մինչև հանդիպումը՝ ռուսական կողմի հուշագրի հետ կապված մանրամասներ չեն հրապարակի։ Ուկրաինական կողմը դեռ չի հաստատել իր մասնակցությունը հանդիպմանը։ Ինչպես հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ իրենք պատրաստ են մասնակցել հաջորդ հանդիպմանը, բայց ցանկանում են նախապես իմանալ ռուսական կողմի տեսլականը՝ […]