
1. Ինչո՞ւ է նա (նրանք) իրեն այդպես պահում։
2. Ինչպե՞ս արձագանքել նոր իրականությանը
Հաշվի առնելով առաջին կետի լուրջ ռիսկերը՝ պետք է մշակենք համակեցության կանոններ։ Ըստ իս՝ ամենաճիշտ բանաձևն է՝ զրո կոնտակտ նրա և նրա նեղ թիմի հետ։
Քաղաքական ուժերը, հասարակության գիտակից շերտերը, սկզբունքային շերտերի արձագանքն այս նոր այլանդակ զարգացումներին պետք է այդպիսին լինի։ Զրո կոնտակտ նշանակում է զրո կոնտակտ՝ ոչ մի հարց, ոչ մի պատասխանի ակնկալիք, ոչ մի շփում, ոչ մի առաջարկ, ոչ մի ընդհանուր բան։ Սա կփոքրացնի նրա գործելու դաշտը։
4. Բոլոր երկրներում նման այլանդակություններին ի պատասխան՝ քաղաքացիները դուրս են գալիս փողոց։ Պետք է պատրաստվել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, ի պաշտպանություն մեզ, և ի պաշտպանություն մարդկային բարքերով արժանապատիվ հասարակության՝ հարյուր հազարներով փողոց դուրս գալու։ Նրան պետք է կանգնեցնել. կատարվողը կատակ չէ, սա հումորի թեմա չէ։ Քաղաքական ուժեր, հանրային էլիտա, պետական համակարգ, լայն հասարակություն, եկեղեցի, նորմալ մարդիկ. մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց մենք չենք ուզում երկիրը վերածել այլանդակության և ողբերգության թատերաբեմի։ Այս ամենը վատ տեղ է տանում»։