Խոզնավարում ադրբեջանական կրակոցի հետևանքով վնասված տունն ու խոցված կենդանին նույն բնակչին են պատկանում. Վահան Զաքյան

Գիշերը ադրբեջանական կրակոցների հետևանքով Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի վնասված տունն ու խոցված կենդանին նույն բնակչին են պատկանում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Խոզնավար գյուղի վարչական ղեկավար Վահան Զաքյանը: 

Ադրբեջանական կրակոցների թիրախում հայտնվել է սյունեցի բնակչի ոչխարը: 

Այսօր, ըստ գյուղի վարչական ղեկավարի, ադրբեջանական կրակոցներ չեն լսվել: 

Հիշեցնենք, Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան սանհանգույցը: Խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։

Leave a Comment