Aurora News | ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ կժամանի հատուկ առաջարկներով. Զախարովա

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը հունիսի 2-ին կժամանի Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի համար․ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հաստատում ենք, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը հունիսի 2-ին կլինի Ստամբուլում՝ հիշյալ բանակցությունների երկրորդ փուլի անցկացման համար։ Նա կժամանի հուշագրի նախագծով և հրադադարի վերաբերյալ այլ առաջարկներով», – նշել է ռուս դիվանագետը։

Leave a Comment