«Զազրախոսության նորանոր բարձունքներ»․ հոգևորականների արձագանքը՝ Փաշինյանի և կնոջ գրառումներին

Եկեղեցուն առնչվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրառումներից հետո հոգևորականները շարունակում են արձագանքել և քննադատել նրանց։ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, որն ավելի վաղ արձագանքել էր Փաշինյանի՝ մայիսի 29-ի խոսքերին, թե «եկեղեցիները չուլանացված են», երկրորդ հայտարարությամբ է պատասխանել վարչապետի գրառումներին, որոնցում վիրավորական արտահայտություններ կային հոգևորականների հասցեին։

«Հայտնի կրթարշավը գրավում է ախտահարված երևակայության ու զազրախոսության նորանոր բարձունքներ: Կրթաշրավի նախաձեռնողները երջանիկ են ինքնախայտառակման տպավորիչ արդյունքերով և պատրաստ գրավելու նորանոր սև հորիզոններ։ Իսկ առջևում կործանարար խորխորատն է, ուր կա «լաց և ատամների կրճտոց»,- գրել է արքեպիսկոպոսը։

168․am-ի եթերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչով դիմել է Մայր Աթոռին՝ խնդրելով դատական գործընթաց սկսել Փաշինյանի հայտարարությունների և նրա տիկին Աննա Հակոբյանի գրառման առնչությամբ։

«Մանկապղծության մասին են խոսում, մեղադրում։ Այս հայտարարությունների մասով պետք է դատական գործընթաց սկսվի»,- նշել է նա։

Կարդացեք նաև՝

«Հարձակում՝ եկեղեցու վրա»․ հոգևորականների արձագանքը՝ Փաշինյանի հայտարարություններին
«Սրբազան, ինձ հետ ի՞նչ գործ ունես», «հուզել է, որ պաշտոնապես ամուսնացած չեմ». Փաշինյան

Leave a Comment