Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բարձր մակարդակի բանակցությունների. Պեսկով


Միջազգային


Եթե ​​Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններում արդյունքի հասնենք, կարող ենք խոսել նաև ամենաբարձր մակարդակով շփումների մասին:

Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանի հայտարարությունը Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև հնարավոր հանդիպման մասին։

«Նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ սկզբունքորեն կողմ է ամենաբարձր մակարդակով շփումներին, իհարկե, դրանք պահանջված են։ Բայց դրան պետք է պատրաստ լինեն, և նախ արդյունքի պետք է հասնել պատվիրակությունների միջև բանակցություններում: Դրանից հետո, եթե նման արդյունքի հասնենք, ապա, իհարկե, կարող ենք խոսել ամենաբարձր մակարդակով շփումների մասին»,- ասել է նա։


Leave a Comment