Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում — Armsport.am

«Մեծ սաղավարտի» 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը հայտնել է, որ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակչում աջակցելու է ՊՍԺ-ին։

«Եզրափակչում երկրպագելու եմ ՊՍԺ-ին, քանի որ «Միլանի» մեծ երկրպագու եմ։ Չնայած՝ մեծ հարգանք ունեմ եմ նաև «Ինտերի» նկատմամբ»,- Ջոկովիչի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա վաղը՝ մայիսի 31-ին, Մյունխենում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

Leave a Comment