ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն գրառումներին՝ ուղղված եկեղեցականներին․
«ՀԱՄԱՌԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆԻ
Հայտնի կրթարշավը գրավում է ախտահարված երևակայության ու զազրախոսության նորանոր բարձունքներ:
Կրթաշավի նախաձեռնողները երջանիկ են ինքնախայտառակման տպավորիչ արդյունքերով և պատրաստ գրավելու նորանոր սև հորիզոններ…
Իսկ առջևում կործանարար խորխորատն է, ուր կա «լաց և ատամների կրճտոց»»:
–00—ՅՄ