ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
![]()
Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 27-ին Բերդավան գյուղի 32-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսափող հրացան:
Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
Զենք ու զինամթերք ապօրինի պահողներին կոչ ենք անում հետևել բերդավանցի երիտասարդի օրինակին: Նաև հիշեցնենք, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:
–00–ԱՀ