
Ինչպես հայտնել էինք Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում է։ Բայանդուր Գյուղում նա հանդիպել է բնակիչների հետ։ Բնակիչները հարցրեցին, թե «հնարավոր չէ՞ ծրագիր կազմեք, աջակցեք ժողովրդին տուն ունենալու համար»։
Փաշինյանը պատասխանեց․ «Մարդը սովորական պայմաններում, երբ որ պետությունը պարտավորություն չունի և կոնկրետ սոցիալական խմբի ներկայացուցիչ չի, եթե հատուկ ինչ-որ դեպք չի, ինքը ո՞նց է տուն ունենում, ձևը մեկն է՝ աշխատում ա, ստեղծում ա ու տուն ա ունենում, ո՞նց են տուն ունենում, տենց են տուն ունենում, հիփոթեք են վերցնում, աշխատում են, փակում են։ Եկեք մտածենք, թե ինչ անենք, որ ձեր եկամուտները ավելանան»։