Կոմիտասի պողոտայում մեքենա է այրվում. ինչ են պարզել ոստիկանները

Այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառ ավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում՝ «Արևելյան խոհանոց»-ի մոտ ավտոմեքենա է այրվում: Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Պարեկները տեղում պարզել են, որ ավտոմեքենան վարելիս է եղել Երևանի բնակիչ, 51-ամյա Մհեր Մ.-ն: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:


Leave a Comment