
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին չընդունեց Գիտության․ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կնյազ Հասանովը։
«Ինձ ԱԺ աշխատակիցը տեղեկացրեց, որ քաղաքացիների ընդունելությունն այսօր անցկացնում է ՔՊ պատգամավոր Կնյազ Հասանովը, ով պատգամավոր է ընտրվել որոշակի արտոնությամբ՝ որպես քուրդ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Նա դրսևորում է քրեական օրենսգրքով նկարագրվող հանցագործություն՝ խտրական վերաբերմունք քաղաքացու նկատմամբ։ Ազգությամբ հայ քաղաքացու նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերում ազգությամբ քուրդ ԱԺ պատգամավորը»,- ասաց Էդգար Ղազարյանը և նշեց, որ հաղորդում է ներկայացնելու Դատախազություն հանցագործության մասին երկու հատկանիշով՝ խտրականություն՝ քաղաքական և ազգային պատկանելության հանգամանքով պայմանավորված։