Զինված բախումներ Նիգերիայում. կա մոտ 60 զոհ


Միջազգային


Նիգերիայի բանակը երկրի հյուսիսում չեզոքացրել է տարբեր ահաբեկչական խմբավորումների առնվազն 60 զինյալի։ Այս մասին հաղորդում է Daily Post թերթը՝ հղում անելով Նիգերիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներին։

Երկրի «Միասնություն» և ցամաքային ուժերը Բիրնո նահանգի Բիտա շրջանում անցկացնում են «Միասնություն» լայնածավալ հակաահաբեկչական գործողությունը։

Բանակային ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ոչնչացվել է անօրինական զինված խմբավորումների առնվազն 60 անդամ։

Մայիսի 3-ին Նիգերիայի նախագահ Բոլա Տինուբուն խոստացել է կատարելագործել կառավարական բանակի սարքավորումները՝ երկրի հյուսիսում իրենց գործունեությունը ակտիվացրած ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումները վերացնելու համար։


Leave a Comment