Հայաստանն ու Միացյալ Թագավորությունն ստորագրել են համագործակցության 2025-2026թթ․ ծրագիրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու ՄԹ ՊՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիստոֆեր Քին ստորագրել են համագործակցության 2025-2026 թվականների ծրագիրը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ ստորագրմանը նախորդել են Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական խորհրդակցությունները։ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը բրիտանացի գործընկերներին է ներկայացրել ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը, անդրադարձել առաջնահերթ ոլորտներին։

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել են ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ամփոփել են համագործակցության ծրագրի իրականացման արդյունքները և պատրաստակամություն են հայտնել մի շարք ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

Մայիսին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Միացյալ Թագավորության ԶՈւ նախարար Լյուկ Փոլարդը քննարկել էին պաշտպանության բնագավառում ՀՀ-ՄԹ համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, որոշել էին պաշտպանության հարցերով կցորդներ կնշանակել։ 

Leave a Comment