Սարգսյանի դեմ $3 մլն կաշառքի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Մինասյանին և Մայրապետյանին

Սարգսյանի դեմ $3 մլն կաշառքի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Մինասյանին և Մայրապետյանին

30 մայիսի 2025 – 13:05 AMT

PanARMENIAN.Net – Դատախազը մայիսի 29–ին իրավասու դատարան է հանձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 3 միլիոն դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական վարույթի նյութերը: Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, գրում է Factor.am-ը։

«Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել նաև Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանին և գործարար Սամվել Մայրապետյանին:

Համաձայն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով Սերժ Սարգսյանին ներկայացված մեղադրանքի՝ «վերջինս միջնորդավորված կերպով կաշառք է ստացել գործարար Սիլվա Համբարձումյանից՝ նրան պատկանած ընկերության օտարման գործարքին չխոչընդոտելու համար: Կաշառքը ստացել է մաս-մաս՝ 2 միլիոն 660 հազար դոլարը՝ կանխիկ, 325 հազարը՝ անկանխիկ եղանակով»։

Դիզվառելիքի գործով Սերժ Սարգսյանն արդարացվել էր 2024 թվականի մայիսի 31-ին։

Leave a Comment