
«Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, դիակները երբ որ ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում։ Մեր մեղքն է, որ մինչև այժմ չենք հավաքել այդ քաղաքական դիակին»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա գրառմանը։
Մամիջանյանն ընդգծեց, որ Փաշինյանի գրառումը առաջին հերթին պետք է կարդան բոլոր այն մարդիկ, ովքեր անում են ամեն ինչ, որ ինքը մնա իշխանության։ «Պետք է կարդան ու իրենք իրենց մեջ պատասխանեն հարցին՝ իրենք դրա տակ մտնել պատրա՞ստ են»,- նշեց Մամիջանյանը՝ հավելելով․ «Հայ Առաքելական եկեղեցին մի հազար հատ Նիկոլ է տեսել ու դեռ տեսնելու է։ Հայ Առաքելական եկեղեցին իր ատամի բանը չէ»։