Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին. Նիկոլ Փաշինյան

«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։ Նման գրառում է իր ֆեյսբուքյան էջում կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան երեկ իրեն «ցավագար» անվանած Հիվհան սրբազանին։

Հետագա գրառման մեջ նա հավելել է. «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»։

Ավելի վաղ Փաշինյանը եկեղեցու վերաբերյալ մեկ այլ գրառում էլ էր արել՝ ցիտելով Աստվածաշունչը. «12 Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները: 13 Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»»։

Leave a Comment