Կանադայի արևմտյան և կենտրոնական շրջաններում անտառային հսկայական հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից՝ ստիպելով հազարավոր մարդկանց տարհանվել, հայտնել է Ctvnews-ը։ Հրդեհների ինտենսիվացման հետևանքով վտանգավոր ծուխ է սկսում շարժվել նաև դեպի Միացյալ Նահանգների խոշոր քաղաքներ։
Հրդեհների ռիսկը, ըստ Շրջակա միջավայրի Կանադայի հրդեհավտանգության սանդղակի, համարվել է «ծայրահեղ» Կանադայի մեծ մասում՝ հյուսիսարևմտյան տարածքներից և Ալբերտայից մինչև Քվեբեկ:
Կանադայի անտառային հրդեհների միջգերատեսչական կենտրոնի տվյալներով՝ հինգշաբթի երկրի տարածքում բռնկվել է ավելի քան 160 հրդեհ, որոնց մոտ կեսը վերահսկողությունից դուրս է։ Երկիրը հինգշաբթի օրը բարձրացրել է ազգային պատրաստվածության մակարդակը՝ հասնելով 5-րդի՝ առավելագույնին, ինչը սովորական չէ հրդեհային սեզոնի այսքան վաղ փուլում։ Նախորդ տարի այդ մակարդակին Կանադան հասել էր միայն հուլիսի 15-ին։
Մանիտոբայում շուրջ 17,000 մարդ գտնվում է տարհանման վտանգի տակ:
Հրդեհները տարհանումների պատճառ են դարձել նաև հարևան Սասքաչևանում:
Կանադայում ամենածանր հրդեհային սեզոնը 2023-ին էր:
