ՔՊ-ի ակտիվը լրջորեն նախապատրաստվում է շեֆի տարեդարձին. ի՞նչ են որոշել. «Իրավունք»

article-image

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ի ակտիվը լրջորեն նախապատրաստվում է շեֆի տարեդարձին։ Տղամարդիկ թեպետ այս հարցում միասնական որոշում չունեն, բայց ՔՊ-ական կանայք որոշել են օրիգինալ ու թանկարժեք նվեր անել իշխող խմբակցության կանանց կողմից:

Ավելին, տեղի աղբյուրների շշուկների համաձայն, այս ամսվա աշխատավարձի հալալ կեսն ասում են, թե նվերի համար են նախատեսել։ Միեւնույն ժամանակ՝ մտավախություն ունեն, որ Փաշինյանն առանձնապես չի ոգեւորվել ու թիմակիցների շնորհավորանքներից, որովհետեւ վերջինս հասկացրել է, որ իր համար մեծագույն նվերը կլինի այն, որ ընտրություններին ընդառաջ՝ հանրային ատելության ֆոնը մեղմվի իր եւ իր ընտանիքի հանդեպ»։

  

Աղբյուր՝ «Իրավունք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական
նյութերից
քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից
քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է
կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment