Իսպանիայում նիստի ձև ունեցող ժայռի վրա կարմիր կետը կարող է բազմաթիվ առումներով ռեկորդներ սահմանել։ Այդ կետը, որը մոտավորապես 43 հազար տարեկան է, կարող է լինել մարդու հնագույն հայտնի մատնահետքը, ինչպես նաև Եվրոպայում երբևէ հայտնաբերված ամենավաղ խորհրդանշական օբյեկտներից մեկը։ Կարմիր օխրա հանքանյութից պատրաստված մատնահետքը թողել է նեանդերտալցին, որը ժամանակակից մարդկանց ամենամոտ անհետացած ազգականն էր։
Այս հայտնագործությունը հերթական անգամ կասկածի տակ է դնում այն գաղափարը, ըստ որի նեանդերթալցիները, իբրև կանոն, անընդունակ էին խորհրդանշական արվեստի գործեր ստեղծելու։
Archaeological and Anthropological Sciences գիտական հանդեսում հրապարակված հետազոտությունը նկարագրում է 2022 թվականին Իսպանիայի կենտրոնական մասի Սեգովիայի ծայրամասային Սան Լազարո ժայռաբեկորում կատարված հայտնագործությունը։
Գիտնականներն ապացույցներ ունեն, որ տարածաշրջանը 44 հազարից մինչև 41 հազար տարի առաջ խիտ բնակեցված է եղել նեանդերտալցիներով, սակայն ապացույցներ, որ վաղ ժամանակակից մարդիկ երբևէ ապրել են այնտեղ չկան։
Մեծ կարտոֆիլապալարի նմանվող քարը մոտ 15 սանտիմետր երկարություն և մի ծայրում հոնքերի ձև ունեցող փոսիկներ ունի։ Սակայն «հոնքերի» տակ «քթի» փոխարեն կարմիր կետի դիտավորյալ ավելացումը մեծ խճաքարը վերածում է մարդկային դեմքի պարզունակ պատկերի, պնդում են հետազոտության հեղինակները։
«Այս հայտնագործությունը ներկայացնում է աշխարհում մարդկային մատնահետքերի առկայության ամենաամբողջական և հնագույն ապացույցը, որը հստակորեն վերագրվում է նեանդերտալցիներին, ինչն ընդգծում է գունանյութի միտումնավոր օգտագործումը խորհրդանշական նպատակներով», -ասված է Իսպանիայի Ազգային հետազոտական խորհրդի (CSIC) հայտարարության մեջ։