Պատճառը վախն է․ «Բավարիան» հայտնել է, թե ինչու Ֆլորիան Վիրցի տեղափոխությունը չկայացավ

«Բավարիան» ներկայացրել է իր տարբերակը, թե ինչու է «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը հրաժարվել տեղափոխվել մյունխենյան ակումբ։

Ինչպես հայտնում է Süddeutsche Zeitung-ը, մյունխենյան ակումբը կարծում է, որ կիսապաշտպանը վախեցել է Ջամալ Մուսիալայի հետ մրցակցությունից։ Միևնույն ժամանակ, «մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը համոզել է ֆուտբոլիստին, որ իր թիմը խաղը կկառուցի նրա շուրջ։

2024/2025 մրցաշրջանում Վիրտցը բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։

«Լիվերպուլը» դեռևս պաշտոնապես չի հայտարարել Ֆլորիան Վիրցի տրանսֆերի մասին։

Leave a Comment