Սեզար Ասպիլիկուետան կլքի «Ատլետիկոն» – Proffootball

Իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան կլքի «Ատլետիկո Մադրիդը» պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 35-ամյա ֆուտբոլիստը կշարունակի իր կարիերան Լա Լիգայի մեկ այլ ակումբում։ Ասպիլիկուետան պայմանագիր կկնքի «Սելտայի» հետ։ Պաշտպանը կմիանա Վիգոյի թիմին ազատ գործակալի կարգավիճակով։

Սեզար Ասպիլիկուետան «Ատլետիկոյի» կազմում հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։

2024/25 մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 14 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

Leave a Comment