Դատապարտում ենք բուժաշխատողի հանդեպ բռնությունը, ցավակցում 1.5 տարեկան փոքրիկի մահվան համար. ԱՆ

Ցավով տեղեկացանք Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5 տարեկան փոքրիկի մահվան մասին։ Այս մասին հաղորդել է ՀՀ ԱՆ-ն։

«Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ. արվել է հնարավորը երեխայի առողջական ծայրահեղ ծանր վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։ 

Ցավոք, չի հաջողվել։

Խորապես վշտակցում, ապրումակցում ենք ծնողներին, ցավակցում կորստի համար: 

Միևնույն ժամանակ, անընդունելի ենք համարում և խիստ դատապարտում բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնության կիրառումը:

Դատաբժշկական նշանակված փորձաքննությունը և մեկնարկած իրավական գործընթացը կտան պատասխան»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment