Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինծառայողները Պակիստանում դասընթացի են մասնակցել

Քաղաքականություն

29.05.2025 | 20:54

Պակիստանում ավարտվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի որակավորված մասնագետների խմբի մասնակցությամբ դասընթացը։

Ադրբեջանական ՊՆ-ի հաղորդմամբ՝ «դասընթացի ընթացքում, Պակիստանի ռազմաօդային ուժերի անձնակազմի հետ համագործակցությամբ, ադրբեջանցի ռազմական մասնագետները ցուցադրել են տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարձր մակարդակ»։

Հայրենիք վերադարձած զինծառայողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նամիգ Իսլամզադեն բարձր է գնահատել անձնակազմի գործունեությունը։ Նա պատվոգրեր է հանձնել դասընթացը հաջողությամբ ավարտած բոլոր զինծառայողներին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Պակիստանից ձեռք է բերել JF-17C կործանիչներ ու ակտիվորեն համագործակցում է Իսլամադի հետ ռազմական ոլորտում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment