Մեծ Բրիտանիայի վարչապետը Գազայի հատվածում հրադադարի կոչ է արել


Մեծ Բրիտանիայի վարչապետը մտահոգություն է հայտնել Գազայի առնչությամբ:


 


«Այնտեղ տառապանքի մակարդակն անտանելի է, անմեղ երեխաներ են ռմբակոծվում: Սարսափած ենք, քանի որ Իսրայելի գործողությունների հետևանքով ականատեսն ենք էսկալացիայի»,- երկրի խորհրդարանում հայտարարել է Քիր Սթարմերը:


 


Նա նաև կոչ է արել հրադադար հաստատել՝ ազատելու ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող գերիներին:


 


«Իսրայելը պետք է թույլ տա, որ մարդասիրական աջակցությունն ավելացվի, չենք կարող թույլ տալ, որ Գազայի ժողովուրդը սովամահ լինի»,- հավելել է Սթարմերը:


 


Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան կոչ էին արել Իսրայելին՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում, դատապարտել Իսրայելի կառավարության որոշ անդամների հայտարարությունները պաղեստինցիների զանգվածային տեղահանման մասին։


 


Բենիամին Նեթանյահուն անընդունելի է համարել, իր ձևակերպմամբ, Իսրայելի պաշտպանական պայքարը դադարեցնելու կոչերը: Նա կրկնել է՝ ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի, գերիները վերադարձվեն, Գազան էլ ապառազմականացվի:

Leave a Comment