Իսրայելը Արգենտինայի նախագահին «հրեական Նոբելյան մրցանակ»՝ Genesis կշնորհի

Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին հունիսի 11-ին կայցելի Իսրայել՝ Քնեսեթում անցկացվելիք հատուկ արարողության ժամանակ  Genesis մրցանակը ստանալու համար, հաղորդում է Times of Israel-ը։
Մայլիի մրցանակը կհանձնեն Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանան և Genesis մրցանակի նախագահ Ստեն Պոլովեցը, որից հետո Արգենտինայի նախագահը ելույթ կունենա իսրայելցի օրենսդիրների առջև ազգային հեռուստատեսությամբ։
Նախորդ այցը, որը նախատեսված էր մարտ ամսին, հետաձգվել էր Մայլիի՝ Արգենտինայի ներքին խնդիրների պատճառով։
Մայլին մրցանակը, որը երբեմն անվանում են «հրեական Նոբելյան մրցանակ», կարժանանա «ՄԱԿ-ում Արգենտինայի պատմական հակաիսրայելական դիրքորոշումը փոխելու», ՀԱՄԱՍ-ին և «Հըզբոլլահ»-ին ահաբեկչական խմբավորումներ ճանաչելու և անցյալում հրեական հարձակումների վերաբերյալ հետաքննությունները վերսկսելու համար, ասված է  Genesis մրցանակի հիմնադրամի հայտարարության մեջ։
Genesis մրցանակի հանձնախումբը նշել է նաև Մայլիի հաջողությունը Արգենտինայի տնտեսության կայունացման և բյուջեի ավելցուկի հասնելու գործում։ Ինչպես Genesis մրցանակի մյուս բոլոր դափնեկիրները, Մայլին ևս հրաժարվել է 1 միլիոն դոլար դրամական մրցանակից։
Նրա պատվին Genesis մրցանակի հիմնադրամը կմեկնարկի նոր նախաձեռնություն, որն ուղղված կլինի Իսրայելի և Լատինական Ամերիկայի երկրների կապերի բարելավմանը և այնպիսի ընդհանուր արժեքների խթանմանը, ինչպիսին են ժողովրդավարությունը, տնտեսական բարեփոխումները և հակասեմիտիզմի դեմ պայքարը։

Leave a Comment