Ձերբակալվել է Ավշար համայնքի նախկին ղեկավարը

Դիտում ՝ 29 658

Ձերբակալվել է Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։

Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment