Հինգ թուրք քաղաքացիներ հինգշաբթի օրը դատարան են ներկայացել Հունաստանի հյուսիսում ոստիկանական մի շարք խուզարկություններից և ձերբակալություններից հետո, որոնք սկսվել էին Հունաստանի հետախուզության աշխատակիցների դեմ ուղղված կրակոցների միջադեպի հետևանքով, հաղորդում է Associated Press-ը։
Ձերբակալվածներից երեքին մեղադրանք է առաջադրվել, որոնք հետագայում դատապարտվել են հինգ ամսվա ազատազրկման թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար, մինչդեռ մյուս երկուսn արդարացվել են մեղադրանքներից, բայց մնում են ոստիկանական կալանքի տակ՝ հարցաքննության համար, հայտնել են իշխանությունները։
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Սալոնիկ քաղաքի հյուսիսային մասում, երբ բենզալցակայանում անհայտ կասկածյալների մի խումբ կրակ է բացել իրենց հետևող ոստիկանների վրա։ Ոչ ոք չի տուժել։
Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ ոստիկանները Հունաստանի Ազգային հետախուզական ծառայությունից էին, սակայն իշխանությունները հրապարակայնորեն չեն մեկնաբանել նրանց ինքնությունը։
Հունաստանը վերջին երկու տարիների ընթացքում պայքարում է թուրքական կազմակերպված հանցավոր խմբավորումների հետ կապված բռնության աճի դեմ, այդ թվում՝ մի քանի ավազակախմբերի հետ կապված սպանությունների և այլ կրակոցների դեմ։