Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Երևանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման մասին։
Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
Թեմայի շուրջ Էրդողանը լրագրողներին ասել է.
«Մենք անցնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման աստիճանական գործընթացով։ Երբ խաղաղություն հաստատվի, կտեսնենք, որ մեր երկրները միայն կշահեն դրանից», – նշել է Էրդողանը։