Էրդողանը Իրանին կոչ է արել աջակցել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը



Արտաքին Քաղաքական












Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին և կոչ արել Իրանին աջակցել տարածաշրջանային խաղաղ նախաձեռնություններին: Այս մասին գրում է TRT Global-ը։

Էրդողանը ընդգծել է ենթակառուցվածքային նախագծերի կարևորությունը տարածաշրջանի զարգացման և միջազգային ներդրումների ներգրավման համար: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Էրդողանը կարևորել է «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը։ «Զանգեզուրի անցումը ոչ միայն Ադրբեջանի ցամաքային կապն է Նախիջևանի հետ, այլև ինտեգրման նոր գիծ, որը Թուրքիայի տարածքով ձգվում է դեպի թյուրքական աշխարհ», – պարզաբանել է նա: 

«Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանում խաղաղությանը, հանգստությանը և զարգացմանը», – ասել է նա։ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին։ Թուրքիայի նախագահը նաև հայտնել է Թուրքիայի և Հայաստանի միջև «զգուշավոր կարգավորման գործընթացի» մասին: 






Leave a Comment