ՀՀ–ում կթույլատրվի տնային կալանքի դեպքում հեռավար աշխատել, բայց որոշակի պայմաններով

Բաժանորդագրվել

Եթե կալանավորված անձին արգելվի աշխատել, նրա լիազորությունները կհամարվեն կասեցված, իսկ պաշտոնը կպահպանվի մինչև կալանքի ժամկետի ավարտը:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ-ում կթույլատրվի տնային կալանքի որոշ դեպքերում հեռավար աշխատել։ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը:

Փաստաթղթի ընդունմանը կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 31։

Փոփոխությունների համաձայն` եթե տնային կալանքի պայմաններում աշխատանքային գործունեությունն արգելող կանոններ սահմանված չեն, ապա կալանավորված անձը գործատուի համաձայնությամբ կկարողանա կատարել իր աշխատանքային պարտականությունները: Հակառակ դեպքում նրա լիազորությունները կհամարվեն կասեցված, իսկ պաշտոնը կպահպանվի մինչև կալանքի ժամկետի ավարտը:

Նշենք, որ վերջին 1-2 տարիներին Հայաստանում ընդունվել է տնային կալանքի մանրամասն իրավական կարգավորում։ Իրավապահ համակարգի նպատակն է ավելի հաճախ կիրառել այդ խափանման միջոցը՝ որպես սովորական կալանքի այլընտրանքային տարբերակ։

Leave a Comment