Սանկտ Պետերբուրգում կարող են արգելել միգրանտներին աշխատել որպես առաքիչ և տաքսու վարորդ

Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգի իշխանությունները նախատեսում են արգելել միգրանտներին աշխատել որպես առաքիչ և տաքսու վարորդ, արգելքը կգործի մինչև տարվա վերջ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պետերբուրգի նահանգապետի համապատասխան որոշման համաձայն՝ ապրանքների առաքման ոլորտում գործող ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին հուլիսի 1-ից պարտադրվում է մի շարք հատուկ պահանջների կատարում՝ սկսած առաքումների ռեեստրի վարման պարտականությունից մինչև յուրաքանչյուր քայլքով առաքում իրականացնող սուրհանդակին դիրքորոշման սարքերով ապահովումը։

Նման սարքերով առաջարկվում է ապահովել նաև տրանսպորտային միջոցներով աշխատող սուրհանդակներին, որոնց առավելագույն արագությունը սահմանվելու է 15 կմ/ժ։

Պարտադիր պահանջների թվում են նաև առաքիչի հագուստի, տրանսպորտային միջոցի և առաքման պայուսակի վրա նույնականացման համարի (ID) տեղադրումը։ Նախագծով պահանջվում է նաև պահպանել առաքիչների և նրանց օգտագործած տրանսպորտային միջոցների արտաքին տեսքի նկատմամբ քաղաքային տրանսպորտի կոմիտեի սահմանած պահանջները։

Պետերբուրգի նահանգապետի համապատասխան որոշման նախագծի կոռուպցիոն փորձաքննության ժամկետը ավարտվում է հունիսի 12-ին։

Leave a Comment