Կրակոցներ՝ Խոզնավարի ուղղությամբ․ բնակելի տուն է վնասվել

Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Leave a Comment