Քննարկվել են Հայաստան-Վրաստան հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր


Մայիսի 27-ին՝ «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իր գործընկերոջը արդեն երկրորդ տարին անընդմեջ համաժողովին մասնակցելու և դրա կայացմանն իր նպաստը բերելու համար։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

Դիտումների քանակ2

Leave a Comment