«Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքն իրեն նվիրել մեկ նպատակի, այդ նպատակի անունն է՝ հաղթանակ»,- 5 տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի օրերին այսպես խոսեց Փաշինյանը ու առաջնորդեց իր ժողովրդին դեպի նախադեպը չունեցած պարտություն: Նրա քաղաքական ընդդիմախոսները վստահ են՝ դարակազմիկ ընտրության առաջ է հայ ժողովուրդն այսօր՝ ինքնությունը պահելու համար կռիվ տալ, ինչպես անցյալում ու նորից հաղթանակի դուռ բացել, կամ գնալ Փաշինյանի առաջարկած ճանապարհով՝ բավարարելով թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ քաշած բոլոր պայմանները: Կարճ ասած՝ քաղաքական Սարդարապատի շեմին ենք կանգնած: Հայտարարել են Դաշնակցության անդամենրը: Նրանք օրը սկսել են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, հետո շարժվել են դեպի Սարդարապատի հուշահամալիր: