Ռուսաստանը և Ուկրաինան շուտով կփոխանակեն հակամարտության կարգավորմանն ուղղված հուշագրերի նախագծեր։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի հետ հուշագրի վրա, որը, ի թիվս այլ բաների, կներառի նաև հրադադար։