Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Անդրեյ Բելոուսով

Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան շահագրգռված է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրով, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է»,- ասել է Բելոուսովը՝ նշելով Մոսկվայի շահագրգռվածությունը Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։

Նա հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

The post Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Անդրեյ Բելոուսով appeared first on Ազգ.

Leave a Comment