ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ո՛չ երկրի փաստացի վարչապետը, ոչ էլ ԱԳ նախարարը, որը երկու ելույթ ունեցավ, չխոսեցին Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
««Հայաստանը հստակորեն ընտրել է առաջ շարժվելու ուղին»,- հայտարարեցին Հայաստանը ներկայացնող վերոհիշյալ պաշտոնյաները՝ չհիշելով Արցախի էթնիկ զտումը, արցախահայության վերադարձի և այլ հիմնարար իրավունքները, ագրեսորի կողմից օկուպացված Հայաստանը ․․․
Փաշինյանը նաև հայտարարեց, որ պատրաստ է Բաքվի պահանջով փոխել Սահմանադրությունը։
Այսօրինակ խաղաղության անունը պետության ինքնասպանություն է, այն էլ նվաստի՝ ինքնասպանություն ․․․»,- գրել է Գալստյանը։
–00—ՅՄ