«Ժամանակակից աշխարհում անվտանգության նոր մարտահրավերներ» փակ քննարկմանը ելույթ է ունեցել Արտաքին հետախուզական ծառայության պետը


Մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Ժամանակակից աշխարհում անվտանգության նոր մարտահրավերներ» խորագրով փակ քննարկումը, որը վարել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: Որպես հատուկ հյուր ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը: 


Քննարկվել են բազմաբնույթ անվտանգության մարտահրավերները, որոնց բախվում են պետությունները համաշխարհային արագ փոփոխվող միջավայրում։ Մասնակիցները մտքեր են փոխանակել դիմակայունության բարձրացման, վստահելի գործընկերությունների ձևավորման, ինչպես նաև ներքին կայունության և արտաքին ճնշումների միջև հավասարակշռության պահպանման հարցերի շուրջ։


Քննարկվել է նաև տարածաշրջանային համագործակցության կարևոր դերը՝ հատկապես փոքր և միջին պետությունների անվտանգության ամրապնդման համատեքստում։


Անդրադարձ է կատարվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառնալիքների արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև բազմաբնույթ սպառնալիքներին հակազդելու մարտահրավերներին՝ ներառյալ ոչ պետական դերակատարների, ահաբեկչության և կիբեռհարձակումների հետևանքով առաջացած ռիսկերին։



Leave a Comment