Փաշինյանի և իր թիմի լիարժեք երջանկության համար պակասում էր Արցախի ցեղասպանությունը. Գալստյան

«Մայիսի 28-ը գնահատման և արժևորման կարիք ունի, հատկապես այս ծանր օրերեին, երբ մեր պետականությունը մեծագույն սպառնալիքի  առաջ է կանգնած և պետականության գոյության մարտահրավերին ենք դիմագրավում»,-Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի արձանի մոտ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Պատգամավորը նկատեց, որ 600-ամյա պետականության բացակայությունից և ցեղասպանությունից հետո հայությունն իր մեջ ուժ և սեփական իղձի հետևից զոհաբերությամբ գնալու կամք գտավ և հռչակեց Առաջին Հանրապետությունը։

«Մայիսի 28-ը տոն լինելուց բացի փիլիսոփայություն է, գոյության կերպ է և այն արժևորվում է ճիշտ այս օրերին. երբ անվտանգային բացառիկ մարտահրավերներ ունենք»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանն երբեք այսքան ինքնիշխան չենք եղել. «Սա զավեշատալի, տրադիկոմեդիկ արտահայտությունն է այս օրերին ավելի քան անկախ համարել Հայաստանը և այն ասում է մի քաղաքական ուժի առաջնորդ, որի հետագծում 5 հազար մեր զավակների արյունն է, Արցախի ցեղասպանությունը, արցախցիների անղեկությունը և անտերությունը։ Այս ամենի ֆոնին ունենալ քաջություն հայտարարելու, թե այսօր ավելի քան անկախ ենք։ Կարծես, թե իր և իր անմիջական թիմի լիարժեք երջանկության համար պակասում էր Արցախի ցեղասպանությունը։ Սա քաղաքական ցինիզմ է»,-հայտարարեց Լիլիթ Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment