Արմեն Գևորգյանը կմասնակցի Լեհաստանի նախագահական ընտրությունների դիտարկմանը

Քաղաքականություն

28.05.2025 | 15:45

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը մայիսի 30-ից հունիսի 2-ը կգործուղվի Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն)։  Այս մասին տեղեկանում ենք  ԱԺ նախագահի կարգադրությունից:

«Պատգամավորը Վարշավա կգործուղվի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի դիտորդական ժամանակավոր հանձնաժողովի կազմում Լեհաստանի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի դիտարկմանը մասնակցելու համար»,- ասված է կարգադրության մեջ։

Leave a Comment