Կանադան ակնկալում է հուլիսի 1-ից միանալ Եվրոպայի վերազինման ծրագրին։ Այդ մասին երեքշաբթի CBC հեռուստաալիքին հայտնել է երկրի վարչապետ Մարկ Քարնին։
«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել այդ ուղղությամբ, ուստի կցանկանայինք կոնկրետ բան տեսնել մինչեւ Կանադայի օրը [որը նշվում է հուլիսի 1-ին]»,- ասել է նա՝ անդրադառնալով հարցին։
Երեքշաբթի ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ը, բացելով Կանադայի նոր խորհրդարանը, ասել է, որ Կանադան կվերազինի ե՛ւ իր բանակը, ե՛ւ եվրոպական ուժերը՝ «միանալով Եվրոպայի վերազինման [ծրագրին]»։ Միապետն ավելացրել է, որ Կանադան նաեւ կաշխատի եվրոպացի գործընկերների հետ՝ «ուժեղացնելով մեր ներկայությունը հյուսիսում», քանի որ Արկտիկան, նրա խոսքով, «նոր սպառնալիքների է բախվում»:
Մարտի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել էր, որ ԵՄ առաջնորդներին առաջարկել է միությունը վերազինել 800 մլրդ եվրո բյուջեով: Դա ենթադրում է Եվրահանձնաժողովի կողմից 150 մլրդ եվրոյի համաեվրոպական վարկերի տրամադրում՝ համայնքի ռազմական արդյունաբերությունում ներդրումների համար: Ռազմավարությունը նախատեսում է խթանել ԵՄ անդամ երկրների ներդրումները ռազմական կարիքների համար (650 մլրդ եվրո մինչեւ 2030թ.)։